19:19 , 24 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»։
«Sky Sports»-ի տվյալներով՝ ակումբներում եղած աղբյուրները հայտարարել են, որ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը չի կայանա։ Տեղեկությունը, որ հայ ֆուտբոլիստը համաձայնվել է համալրել լիվերպուլցիների շարքն անվանվել է «լիակատար հիմարություն»։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում Մխիթարյանը խփել է 7 գոլ։