18:24 , 24 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, օգոստոսի 22-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։