Ճարպի քիչ քանակություն պարունակող դիետան ածխաջրային դիետայից օգտակար է


20:33 , 24 օգոստոս, 2015

przygotuj-sie-do-zrzucenia-nadmiaru-kilogramowՍննդակարգից ածխաջրերի բացառումը կարող է նպաստել քաշի արագ անկմանը, սակայն քիչ քանակությամբ ճարպ պարունակող դիետան առողջության համար ավելի օգտակար է: Մասնագետների կարծիքով՝ նիհարողները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն ոչ թե քաշի նվազեցման, այլ քաշի մեջ մտնող ճարպի քանակի վրա: Ածխաջրային դիետան, ճիշտ է, նվազեցնում է քաշը, սակայն անհետացող կիլոգրամները ավելի շատ ջուր են պարունակում, ոչ թե ճարպ, գրում է kedem.ru-ն:

Քիչ քանակությամբ ճարպ պարունակող դիետան օգնում է ազատվելու օրգանիզմում կուտակված ավելորդ ճարպից, ինչն ավելի արդյունավետ է նիհարելու տեսանկյունից, որովհետև օրգանիզմից հեռանում է ոչ թե ջրային, այլ ճարպային զանգվածը: