Թես Հոլիդեյը բոյկոտում է նախագիծը, որը տարածում է գիրուկ կանանց «նիհարած» լուսանկարներ


20:15 , 24 օգոստոս, 2015

Ladynews.am-ը գրում է.

Plus size-ի ամենահայտնի մոդելներից մեկը` Թես Հոլիդեյը, դիմել է սոցցանցերի օգտատերերին` խնդրելով բոյկոտել համացանցային Project Harpoon նախագիծը, որը ոչ նրբանկատ է վերաբերվում գիրուկ կանանց լուսանկարների հետ։

Մոդելը վրդովվել է նրանից, որ իր լուսանկարները մշակվել են ֆոտոշոփով. Project Harpoon-ի կադրերում Հոկիդեյն ունի ավելի նրբագեղ և ձիգ տեսք։ Բացի այդ Թեսին վրդովեցրել է այն հանգամանքը, որ Project Harpoon հեղինակներն իր լուսանկարներն օգտագործել են առանց թույլտվության։

«Անտանելի է, երբ Project Harpoon-ն իմ լուսանկարներն օգտագործում է իր առաջմղման համար։ Ես խնդրում եմ իմ բաժանորդներին բոյկոտել սոցցանցերում նրանց հասցեները»։

600x580

Միաժամանակ նախագծի ֆեյսբուքյան էջում զետեղված են համանման կոլաժներ Մելիսա ՄակՄարտիի, Էշլին Գրեմի, ինչպես նաև pluz size-ով սովորական աղջիկների լուսանկարներով։ Դրանք նախագծի հեղինակները սովորաբար ուղեկցում են մակագրություններով և մարմնեղ կանանց խորհուրդ տալիս անհապաղ զբաղվել իրենց կազմվածքով։

600x580

Հավելենք, որ Project Harpoon-ի նկատմամբ հանրության կարծիքը բաժանվել է․ ոմանք սատարում են անանուն բլոգերներին և առողջ մարմնի համար նրանց պայքարը, իսկ որոշներն էլ կարծում են, որ նախագծի բուն էությունը վիրավորական է գիրուկ կանանց համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ