ԱՄՆ-ն ու Թուրքիան շուտով համապարփակ գործողություն կսկսեն ԴԱԻՇ-ի դեմ. Չավուշօղլու


16:29 , 24 օգոստոս, 2015

Cavusoglu_TurkeyԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան շուտով համապարփակ գործողություն են սկսելու Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ։ Այս մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն. «Այդ հարցի շուրջ տեխնիկական բանակցություններն ավարտվել են երեկ։ Շուտով մենք ձեռնամուխ կլինենք ԴԱԻՇ-ի դեմ համապարփակ գործողություններ անցկացնելուն»։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիային կոչ էր արել գործուն մասնակցություն ունենալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։