15:18 , 24 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը և Եվրամիությունը վերջին տարիներին սկսել են ոչ միայն երկխոսություն վարել, այլև հասկանալ իրար, գրում է РИА Новости-ն։
«Դուք քիչ բան չեք արել, որ մենք ոչ միայն սկսենք խոսել մեծ Եվրոպայի հետ, այլև որոշ հարցերում հասկանանք իրար, կարգավորենք հարաբերությունները»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մայրա Մորայի հետ կայացած հանդիպմանը:
Լուկաշենկոն ընդգծել է երկրում Մայրա Մորայի առաքելության ժամանակ դիվանագետի ցուցաբերած անկեղծ դիրքորոշումը և նշել, որ այդ հանդիպումն ինչ-որ առումով Բելառուսի և ԵՄ-ի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Մորայի վաստակի ճանաչումն է։