Օբաման ու Պուտինը տանել չեն կարողանում միմյանց. Դոնալդ Թրամփ


13:30 , 24 օգոստոս, 2015

donald_trump_108984675_1Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհեթեթություն է այն, ինչը ներկայումս տեղի է ունենում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխգործակցությունում։ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի համար ամենատհաճ բանն այն է, որ երկիրը լարված հարաբերություններ ունի միջազգային հանրության մնացյալ անդամների հետ:

«Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում (Ռուսաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում) անհեթեթություն է։ Պուտինն ատում է Օբամային, չի կարող տանել նրան, և ես կարծում եմ, որ Օբաման էլ իր հերթին հավանաբար չի կարող տանել նրան։ Սակայն ոչ միայն Ռուսաստանի, այլև համայն աշխարհի հետ մեզ մոտ ձևավորված հարաբերությունները սարսափելի են։

Ձեզ ներկայացնեմ զարմանալի մի բան. Չինաստանը մեզ չի կարողանում տանել, սակայն հարստանում է մեր շնորհիվ, Ճապոնիան …։ Մենք որևէ մեկին դուր չենք գալիս, սակայն դրա հետ մեկտեղ՝ բոլորն օգտագործում են մեզ։ Մենք նման ենք մեծ խուլիգանի, որը մշտապես պարտվում է»,- ասել է նա։

Թրամփը կարծիք է հայտնել, որ կարող է կարգավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները։