13:20 , 24 օգոստոս, 2015
Toneto.net-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում Քաղցկեղի ազգային հետազոտական կենտրոնի (Spanish National Cancer Research Centre) հետազոտողները ոչ վաղ անցյալում հայտնել էին, որ իրենց հաջողվել է լաբորատոր մկների կյանքը երկարացնել 24 տոկոսով։
Մասնագետներն իրենց հետազոտությունում ապացուցել են, որ կյանքի տևողության մեծացումը հնարավոր է որոշակի գեների ակտիվացմամբ։ Գիտնականների խումբը դա փորձարկել է գործնականում և ստացել է նման արդյունք։ Ընթացակարգն իրականացվել է կենդանիների օրգանիցմում գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսի օգնությամբ։
Գիտնականները կարծում են, որ դա բացարձակապես անվտանգ մեթոդ է, քանի որ դրա կիրառումը կենդանիների վրա չի հանգեցրել նրանց մոտ քաղցկեղի զարգացմանը։