12:10 , 24 օգոստոս, 2015
Lurer.com-ը գրում է.
Կանադայի Քվեբեկ նահանգի հյուսիսում կործանվել է հիդրոինքնաթիռ, որում եղել է վեց մարդ, հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Ինքանաթիռն աղետի է ենթարկվել Լը Բերժերոնի մունիցիպալիտետում` Մոնրեալից 500 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Հիդրոինքնաթիռն ընկել է դժվարամատչելի խիտ անտառազանգվածում:
Ներկայում օդից ընթանում են որոնումները: Նաև աղետի ենթադրյալ վայր են ուղարկվել մի խումբ փրկարարներ:
Հիդրոպլանի աղետի պատճառների մասին չի նշվում: