Փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ


11:10 , 24 օգոստոս, 2015

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:

ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն