Լոնդոնում ամենահամարձակների համար լողավազան են կառուցելու


11:08 , 24 օգոստոս, 2015

Լոնդոնում պլանավորում են «երկնային լողավազան» կառուցել: Այն կտեղակայվի 2 բարձրահարկ շենքերի արանքում, ամբողջությամբ ապակուց կլինի: Երկարությունը կլինի 25 մետր, իսկ լայնությունը` 3 մետր: Նախագծի հեղինակը հայ է` Շոն Մալրյանը: