10:10 , 24 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Այսօր, ժամը 09.55-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: