Օլանդը Պատվո լեգեոնի շքանշանով կպարգևատրի ահաբեկչին վնասազերծողներին


09:20 , 24 օգոստոս, 2015

Part-PAR-Par8252215-1-1-0Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր հանդիսավոր արարողությամբ Պատվո լեգեոնի շքանշանով (հիմնվել է Նապոլեոնի կողմից 1802 թվականին, համարվում է երկրի բարձրագույն պարգևը) կպարգևատրի ԱՄՆ երեք քաղաքացիների և մեկ բրիտանացու, ովքեր զինաթափ էին արել և կապկպել հրաձիգին Ամստերդամ-Փարիզ գնացքում։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։

Զինված տղամարդու կողմից գնացքում իրականացված հրաձգության հետևանքով տուժել էր 3 մարդ։