09:10 , 24 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Պարտվելով «Ուդինեզեին» Իտալիայի մեկնարկած առաջնության առաջին տուրում՝ Թուրինի «Յուվենտուսը» դարձել է առաջին գործող չեմպիոնը 1991 թվականից, որը մրցաշրջանը սկսել է պարտությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Football Italia»-ն։
Այն ժամանակ «Սամպդորիան» 2։3 հաշվով պարտվել էր «Կալյարիին»։ Դրանից հետո չեմպիոնը 13. անգամ հաղթել էր մեկնարկային տուրում եւ 9 անգամ ոչ-ոքի խաղացել։
Բացի այդ, «Յուվենտուսը» երբեք չէր պարտվել առաջին տուրում, եթե այն անցկացվում էր Թուրինում։