Քրիստոնեության ճգնաժամ


09:31 , 24 օգոստոս, 2015

Քրիստոնեությունն այսօր լուրջ խնդրի առջև է կանգնած ոչ թե նրա համար, որ մարդիկ այլևս չեն հավատում Աստծուն, այլ պարզապես իրենց չի հետաքրքրում Աստված, կամ ինչո՞ւ հավատալ: Մի՞թե այդ հավատքը կարող է ինչ-որ բան փոխել, կամ այսօր հավատալն ու քրիստոնյա լինելը նույն բաներն են: Չի հավատում, քանի որ դա իրական կյանքի ոչ մի կարիք չի կարող բավարարել, նա ավելի շատ նյութական է սիրում, քան հավատալը: Մարդիկ հավատում են, այո, իսկ հետո նրանք ապրում են ինչպես չհավատացողը: Ահա այս հարցերն են, որոնց այսօր քրիստոնեությունը պետք է պատասխանի, իսկ կարո՞ղ է... Ահա մի հարց ևս, քանի որ այս ամենի մատուցումը գտնվում է մարդու ձեռքում, իսկ մարդն ընդունակ է հավատարիմ լինել Քրիստոսին, ահա ևս մի զորավոր հարց: 
Լուծում հնարավո՞ր է, թե՞... Իսկ միգուցե այո՞...
Մարդիկ հավատում են, ու ոչինչ չի փոխվում թե՛ իրենց շրջապատում, թե՛ իրենց անձնական կյանքերից ներս, ու չհավատացողներն այս ամենը տեսնում են ու ինչի՞ հավատան որ...
Շատ կենցաղային հարցեր կան, որ քրիստոնեություն քարոզողներն ասում են, թե մարդիկ չեն հավատում: Իսկ ինչո՞ւ...