07:36 , 24 օգոստոս, 2015
Lurer.com–ը գրում է.
Հյուսիսկորեացի եւ հարավկորեացի զինվորականնեի միջեւ բանակցությունները մի քանի ժամվա ընդմիջումից հետո վերսկսվել են կիրակի՝ երկու երկրների սահմանին գտնվող Պհանմուչժոմ բնակավայրում։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ընդմիջումն անհրաժեշտ էր նախորդ ողջ գիշեր տեւած բանակցություննեի արդյունքում կողմերի ձեւավորած դիրքորոշումների հստակեցման համար։
Հարավկորեացի պաշտոնատար անձանց վկայություններով, չնայած բանակցություններին, Հյուսիսային Կորեայի բանակը շարունակում է ապառազմականացված տարածքում հրետանային զորքերի ներկայության ավելացումը։ Բացի այդ, հյուսիսկորեական սուզանավերի զգալի քանակություն լքել են ռազմակայանները։