05:59 , 24 օգոստոս, 2015
Tert.am–ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պատրաստ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Daily Star»-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական ակումբը» 27-ամյա ֆուտբոլիստի համար կպահանջի 50 մլն ֆունտ ստերլինգ։
Իսպանիայի նախորդ առաջնությունում անցկացրած 29 խաղում Բենզեման խփել է 15 գոլ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում։