Ինչի՞ մասին են լռում տղամարդիկ


05:32 , 24 օգոստոս, 2015

ambicioznyjj_i_nepovtorimyjj_vinsent_peters_vincent_peters_monika_belluchchi_i_vensan_kassel_6Մենք հասկանում ենք կանանց մասին ավելի քիչ, կան կուզեինք: Բայց երկու անգամ ավելի շատ, քան կարծում եք:

Մեր մեծամասնությունը գիտի լվացք անել: Ինչպես նաև արդուկել, փոշին սրբել, անգամ ինչ-որ բան պատրաստել: Այդ իսկ պատճառով կանանց օգնությունը կենցաղային հարցերում այդքան պետք չէ:

Մենք չենք վախենում ուժեղ կանանցից: Նրանք մեզ ուղղակի դուր չեն գալիս, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ: Այս երկու տեսակներն էլ նուրբ են և հեշտ են միմյանց հետ շփվում:

Եթե տղամարդը թվում է անտարբեր, ուրեմն նա ձեզ չի ցանկանում: Այդպես նույնպես լինում է: Մենք մեզ պահում ենք տարբեր ձևերով, կախված իրավիճակից:

Աղջիկը, ով բղավում է մատուցողի վրա, հարգանք չի առաջացնում մեզ մոտ: Միայն հիասթափեցնում է:

Երբեմն մենք իրոք գիտենք՝ ինչ ենք անում: Անգամ, երբ չենք ուզում դա ընդունել:

Մենք կարող ենք կատարել ձեր բոլոր քմահաճույքները, բայց երբեմն դա միայն հետաքրքրասիրություն է, թե ինչքան հեռու կարող է ձեզ տանել եսասիրությունը:

Աշխարհում կա մոտավորապես երեք միլիարդ կին: Ի դեպ, նրանց մեջ գեղեցիկներն ավելի շատ են, քան տղամարդկանց մեջ կայացած և խելացիները: Մենք դրա մասին հիշում ենք այն ժամանակ, երբ մեզանից շատ բան են պահանջում:

Մեզանից ոչ բոլորն են համարում, որ կանացի գիրությունը թերություն է: Տարիքի հետ այս հարցը մեզ հուզում է շատ ավելի քիչ:

Մեզանից շատերը գնահատում են կնոջ մեջ հասանելիությունը: Բայց միայն երբ այդ հասանելիությունը միայն մեզ համար է: Ներողություն այս պարադոքսի համար:

Եթե մեզանից ինչ-որ մեկն աղջկան տանում է ռեստորան, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ժպիտը և կատակները նույնպես ոչինչ չեն նշանակում:

Մենք նույնպես երբեմն սիրով ենք զբաղվում, երբ ամենևին չենք էլ ուզում դա: Ուղղակի որպեսզի ձեզ չնեղացնենք: Եթե դուք որոշում եք մեզ հետ անկողին մտնել միայն  այն ժամանակ, երբ համարում եք, որ դա պետք է, մենք նույնպես այդպես կարող ենք վարվել:

Մենք լավ ենք տեսնում և նկատում ենք ձեր մազոտ ոտքերը, չներկված մազերի արմատները և այլ մանրուքները: Ուղղակի մենք երբեմն «թքած» ունենք դրա վրա, եթե իրոք հետաքրքրված ենք ձեզանով: