14:33 , 23 օգոստոս, 2015
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դադարեցնել ռազմական գործողությունները թուրքական զինուժի դեմ: Կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը PKK- ին կոչ է արել դադարեցնել կրակը, իսկ Էրդողանին՝ չեղյալ հայտարարել նոյեմբերի մեկի ընտրությունները, նաև մեղադրել է Էրդողանին երկրի ներսում քաղաքական պատերազմ հրահրելու մեջ:
Ի դեպ Էրդողանը հենց այս կուսակցությանը համարում է PKK-ի քաղաքական թև և նպատակ ունի այս կուսակցությանը ևս ճանաչել ահաբեկչական կազմակերպություն՝ դուրս մղելով քաղաքական դաշտից: