13:34 , 23 օգոստոս, 2015
Ոստիկանության ծառայողի նկատմամբ, ով օգոստոսի 21-ին բողոքի ակցիայի ժամանակ ապտակել է տարեց տղամարդուն, ՀՀ գլխավոր դատախազությունում գործ է նախապատրատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ծառայողներից մեկը կարող է սխալ անել. կարևորը՝ ոստիկանությունն իր աշխատակցի ոչ իրավաչափ գործողությանն արձագանքում է համարժեք: Մենք հայտարարություն ենք արել ԶԼՄ-ներով, որ նշյալ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են: Քաղաքացին՝ Հակոբ Նազարյանը հաղորդում է տվել Ոստիկանության կենտրոնի բաժնում, ու նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Գլխավոր դատախազություն: Այսինքն` բոլոր իրավական ընթացակարգերն իրականացվել են: Ոչ մի բան բաց չի թողնվՍ լ»,- ընդգծեց Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ ներկայում գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության քննության ներքո:
Աշոտ Ահարոնյանն առաջարկեց ցուցարարներին չշտապել և սպասել ծառայողական քննության արդյունքներին: Այնուհետև ցուցարարները պահանջ ներկայացրին, որ տվյալ ոստիկանը գա ու տարեց տղամարդուց ներողություն խնդրի, քանի որ, անկախ ծառայողական քննության արդյունքներից, նրա արարքը դատապարտելի է: Նրանց պահանջին ի պատասխան` Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց. «Դուք ուզում եք նրան մի իրավական ընթացակարգից կտրել, բերել բարոյականության դաշտ, հետո նորից տանել իրավական դաշտ: Կարևորը իրավական գնահատականն է, որովհետև մեր նպատակը օրենքի կատարումն է: Դա իր իրավ ունքն է՝ ներողություն կխնդրի, թե՝ ոչ:
Շարունակությունն՝ այստեղ