Apple ընկերությունը 158 միլիարդ դոլարով էժանացել է


23:05 , 22 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

Ամերիկյան բիրժայում տատանումները ցավոտ հարված են հասցրել ԱՄՆ ամենաթանկ ընկերությանը՝ Apple-ին: Ինչպես հայտնում է USA Today թերթը, այս տարի ընկերությունը էժանացել է 158 միլիարդ դոլարով:

Միայն օգոստոսի 21-ին «խնձորային» ընկերության բաժնետոմսերը էժանացել է 6,72 դոլարով, կամ՝ 6 տոկոսով:  Օրվա վերջում Apple-ի բաժնետոմսերը վաճառվում էին արդեն 106,02 դոլարով, և սա այն դեպքում, որ միայն վերջերս դրանք վաճառվում էին 134,5 դոլարով:

Այս պահին ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 618 միլիարդ դոլար, սակայն այն կարող է կրճատվել: