ՀՀ քաղաքացին փորձել է 1000 ռուբլի կաշառքով մուտք գործել Ղրիմ և ձերբակալվել


22:47 , 22 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Ուկրաինական ukr.net-ը հայտնում է, որ ուկրաինացի իրավապահները ձերբակալել են ՀՀ քաղաքացուհու, ով փորձել է կաշառք տալով մուտք գործել Ղրիմ:

Օրեր առաջ գրանցված միջադեպի հերոսուհին փորձել է 1000 ռուբլի կաշառք տալ ուկրաինացի սահմանապահներին, որպեսզի իրեն և ընտանիքին թույլ տան անցնել «Կալանչակի» անցակետը` Ղրիմ հանգստի նպատակով մուտք գործելու համար: Կինը գումարն առաջարկել է, քանի որ համապատասխան անցաթուղթ չի ունեցել:

Այժմ այս գործով զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Աղբյուրը նշում է, որ այդ կառույցը խստացրել է իր «ֆիլտրացիոն միջոցառումները» Ղրիմի վարչական սահմանին: