22:23 , 22 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Օգոստոսի 22-ի երեկոյան Չինաստանի արեւելյան Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Ժենմին Ժիբաո պարբերականը:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:40-ին, Ցզիբո քաղաքային շրջանի Հուանթայ բնակավայրի քիմիական գործարանում: Այն գտնվում է բնակելի շենքերից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորությամբ: Պայթյունը զգացվել է 2 կիլոմետր շառավղով: Հարակից տների մեծ մասում պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: