Մայքլ Ջորդանը 9 միլիոն դոլար կստանա սուպերմարկետների ցանցից իր անունն օգտագործելու համար


22:13 , 22 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

Ամերիկացի լեգենդար բասկեյտբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը դատարանի որոշմամբ 8,9 միլիոն դոլար կստանա սուպերմարկետների ցանցից, որի ղեկավարությունն առանց մարզիկի թույլատվության վերջինիս անունն օգտագործել է իր գովազդային արշավի ժամանակ:

«Ես գոհ եմ  այսօևվա դատավճռից: Ոչ ոք իրավունք չունի ձեր անունն օգտագործել առանց համապատասխան թույլատվության»,-ասել է Ջորդանը:

Հավելենք, որ սուպերմարկետների ցանցը ցանկանում էր ընդամենը 126 900 դոլար վճարել: