Արքայախնձորի 8 օգտակար հատկությունները


19:46 , 22 օգոստոս, 2015

ananasԱրքայախնձորը՝ անանասը, աշխարհում ամենատարածված ու օգտակար մթերքներից մեկն է: Գնահատվում է ոչ միայն նրա հաճելի համը, այլ նաև օգտակար ազդեցությունը, որը նա թողնում է օրգանիզմի վրա: Անկասկած, օգտակարությունն ու վնասակար հետևանքների բացակայությունը արքայախնձորը յուրահատուկ են դարձնում, հայտնում է woman-talk.com-ը:

1. Արքայախնձորի մեկ բաժինը պարունակում է անհրաժեշտ սննդարար նյութեր` թիամին, ռիբոֆլավին, վիտամին B6, մագնեզիում, մանգան, կալիում, հակաօքսիդանտներ:

2. Մեկ բաժակ արքայախնձորի հյութը պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաքանակը իմունային համակարգը բարելավելու համար:

3. Արքայախնձորը բրոմելին ֆերմենտի միակ աղբյուրն է, որն օգնում է վերացնել բորբոքվածությունը հոդերում, ինչպես նաև բուժել ստամոքսի խանգարումները: Ստամոքսի բուժման համար խորհուրդ է տրվում առավոտյան դատարկ ստամոքսին մեկ բաժակ արքայախնձորի հյութ ըմպել:

4. Արքայախնձորը նվազեցնում է տարիքի հետ առաջ եկող հիվանդությունների վտանգը և կնճիռների առաջացումը:

5. Թեթևացնում է ասթմայի ախտանշանները: Բետա-կարոտինը, որն առկա է արքայախնձորի մեջ, բավականին օգտակար է ասթմայի վատթարանալու վտանգը նվազեցնելու գործում:

6. Բնական եղանակ է արյան ճնշումն իջեցնելու համար: Այն ասպիրինի հիանալի փախարինող է:

7. Նպաստում է պտղաբերությանը:

8. Մաշկին առողջ փայլ է հաղորդում: