Երիկամների առողջ լինելն ազդում է ուղեղի գործառույթների վրա


19:06 , 22 օգոստոս, 2015

365001Երիկամների առողջ լինելն ազդում է ուղեղի գործառույթների վրա: Երիկամների հետ խնդիրները կարող են բացասաբար ազդել մտածողության, ըմբռնման, դատողության կամ հիշողության գործընթացների վրա: Այս մասին հայտնել են ամերիկացի գիտնականները:

Բանն այն է, որ ուղեղը և երիկամներն ուղղակիորեն կախված են սրտանոթային համակարգից: Այդ պատճառով էլ արյան բարձր ճնշումն անհետ չի մնում:

Դա ապացուցելու համար գիտնականներն ուսումնասիրել են 600 կամավորների բժշկական տվյալներ: