Փհենյանը և Սեուլը ճգնաժամի կարգավորման բանակցություններ են վարում


18:48 , 22 օգոստոս, 2015

south-korean-media-kim-jong-un-ordered-the-execution-of-his-uncles-entire-familyAraratnews.am-ը գրում է.

Կորեական երկու պետությունների միջև ապառազմական գոտում գտնվող Փհանդունջոմ բանակցային կետում «2+2» ձևաչափով մեկնարկել են Փհենյանի և Սեուլի միջև ծագած ճգնաժամը կարգավորելու նպատակով բանակցությունները. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարավային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցում է Նախագահի երկրի անվտանգության հարցերով խորհրդական Կիմ Գվան Չժինը ու ազգային միավորման հարցերով նախարար Հոն Յոն Փհյոն, իսկ Կորեական Ժողովրդական Դեմոկրատական հանրապետության կողմից ՝ Կորեական ժողովրդական բանակի քաղաքական վարչության ղեկավար Հվան Բյոն Սոն ու Կորեայի աշխատանքային կուսակցության միավորման հարցերով բաժնի ղեկավար Կիմ Յան Գոնը:

ԿԺԴՀ-ն վերջնագրի ձևով պահանջել էր ապամոնտաժել երկու երկրների սահմանային գոտում գտնվող բարձրախոսները` հյուսիսկորեական կողմի դեմ իրականացվող քարոզչական հեռարձակումները  դադարեցնելու համար:

Բանակցությունների վերաբերյալ երկու երկրները պայմանավորվել էին ԿԺԴՀ վերջնագրի ժամկետի լրացումից մի քանի ժամ առաջ: