Վերելակում 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է


18:03 , 22 օգոստոս, 2015

Վերելակում 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էPanorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: 

2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Նախնական քննության տվյալներով՝ երեխան վնասվածքն ստացել է իրենց տան վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում. երեխայի ստորին ծնոտը մնացել է նշված հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Ըստ աղբյուրի, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները, ֆիզիկական անձանց առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության և անվտանգ շահագործման սպասարկման կարգը, պայմանները, պատասխանատու անձանց շրջանակը։

Նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 613 եզրակացության համաձայն՝ Լ.Բադասյանի մահը վրա է հասել սուր շնչական անբավարարությունից, որն էլ առաջացել է պարանոցի, կրծքավանդակի, որովայնի օրգանների բութ առարկաներով սեղմման-ճնշման հետևանքով զարգացած հիպօքսիկ էնցեֆալոպիայով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ