Հաշվենք գերեզմանոց չկա, ըստ Ձեզ այդ տարածքները կանաչապատելու են,թե՞ բնակտարածք են սարքելու կամ մոթել, կազինո


17:54 , 22 օգոստոս, 2015

Картинки по запросу գերեզմանոցՄի թեթև շեղեմ հանրությանը: Ընկերներիցս մեկը հարց էր ուղղել, թե ովքե՞ր են կողմ Կրեմատորիաներին (դիակիզարաններին) ու նայեմ բավականին շատ հավանություններ, մեկնաբանություններ: Որոշները նույնիսկ ստատիկ տվյալներ բերեցին որ գերեզմանների տարածքը Երևանում 3 անգամ գերազանցում է կանաչապատ տարածքներին: Հաշվենք գերեզմանոց չկա, ըստ Ձեզ այդ տարածքները կանաչապատելու են,թե՞ բնակտարածք են սարքելու կամ մոթել, կազինո: Երկրորդ Հայաստանում կուլտուրա կա որտեղ շատ ընտանիքներ իրենց ընտանեկան գերեզմանները կանաչապատում են՝ ծառեր տնկում, ծաղիկներ աճեցնում: Էդ կանաչապատման մասին անհանգստացողներից քանի՞ հոգին է գոնե մի ծաղիկ տնկել իրենց ընտանեկան գերեզմանում: Գերեզմանատունը յուրաքանչյուրի հնարավորությունն է խոսելու փոխարեն մի միկրոտարածքում իր փոքր մասնակցությունն ունենալու կանաչապատման գործում: Մեկ էլ ինձ հետաքրքիր է կողմ արտահայտվողներից քանի՞ հոգի են շատ մոտ հարազատ կորցրել և երբեմն նրանց կարիքն ու ներկայությունն իր կողքը զգալու համար գնացել գերեզմանատուն ուղղակի նստել, երբեմն միայնակ խոսել: