20:33 , 22 օգոստոս, 2015
Մեր «գորշ բջիջների» համար ամենավատը միօրինակությունն է: Նույնիսկ եթե օգտագործենք էկոլոգիապես մաքուր և օգտակար սնունդ, բայց սահմանափակ տեսականիով, ապա արդյունքը հակառակը կլինի. գլխուղեղի ծերացման գործընթացը կարագանա: Այս մասին հայտնում է toneto.net-ը:
Նեյրոնների համար վնասակար է նաև ճարպերով հագեցած սնունդը: Պետք է զգույշ լինել նաև քաղցրեղենի հանդեպ. մի կողմից գլյուկոզան վառելիք է գլխուղեղի համար, մյուս կողմից՝ խմորեղենը, օրինակ, մասամբ պարունակում է ճարպ: Եթե ուզում եք կերակրել գլխուղեղը, ավելի լավ է ուտեք մի շերտ բնական սև շոկոլադ կամ էլ 1-2 գդալ մեղր:
Գիտնականները պնդում են, որ մեր գլխուղեղը ավելորդ պահանջկոտությամբ չի տառապում: Նրա համար կարևոր է, որ սնունդը պարունակի B, C, D, E վիտամիններ, և օմեգա-3 թթուներ, նաև մեր օրական սննդի ամենաքիչը մեկ քառորդը պիտի պարունակի միրգ և բանջարեղեն: Միսը պետք է օգտագործել շաբաթական երկու անգամ: Իմիջիայլոց, մեր սննդակարգն ազդում է ոչ միայն նյութափոխանակության վրա, այլև մեր գլխուղեղի չափերի վրա: Ճիշտ սնվող մարդու գլխուղեղը 20 տոկոսով մեծ է նրանից, ով ուտում է ինչ պատահի: