17:12 , 22 օգոստոս, 2015
Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հստակ հասկանալ է տվել ուկրաինական կառավարությանը, որ անհրաժեշտ է խուսափել Մոսկվայի հետ ռազմական հակամարտությունից:
Տվյալ խորհուրդը ստացվել է այն բանից հետո, ինչ 2014 թվականի գարնանը Ղրիմն ընդգրկվեց Ռուսաստանի կազմում: Ընդգծվում է, որ Սպիտակ տան ուղերձը եղել է խորհուրդ և ոչ թե հրաման:
Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի կառավարություններում գործակալության աղբյուրները: Հաղորդագրության մեջ նշված է, որ եվրոպական երկրներից ստացվել են նույնպիսի ազդանշաններ: