Հակառակորդն ականանետերից և նռնականետերից կրակել է հայ դիրքապահների վրա» ԼՂՀ ՊՆ


15:20 , 22 օգոստոս, 2015

post5Araratnews.am-ը գրում է.

ԼՂՀ Պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ։

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են: