Բրիտանացիների մոտ 1/3-ը երկրի գլխավոր խնդիրը համարում է ներգաղթը


14:50 , 22 օգոստոս, 2015

72550898_McG006414_3401596bՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` բրիտանացիների մոտ 1/3-ը վերջին տարիներին Միացյալ Թագավորությունում ուժգնացած ներգաղթյալների հոսքը համարում է բոլոր մարտահրավերներից ամենալուրջը, որոնց հետ հարկադրված է բախվել երկիրը:

Այդ մասին է վկայում Ipsos Mori կազմակերպության իրականացրած հետազոտությունը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ, որոնց 32 տոկոսը ներգաղթը համարել է միակ ու ամենագլխավոր մարտահրավեր:

Ընդ որում` հարցվածների մոտ 50 տոկոսը ներգաղթյալների հոսքի ուժգնացումից բացի, նշել են նաև հասարակական այլ խնդիրներ, ինչպիսիք են բուժսպասարկման որակն ու տնտեսական ճգնաժամը:

Ipsos Mori հետազոտական ինստիտուտի տնօրեն Բոբ Դաֆին հայտարարել է, որ իրենք երբևէ ականատես չեն եղել ներգաղթյալների ներհոսքի կապակցությամբ նման խորը մտահոգության: