Մանչինին կհամոզի Լավեսիին տեղափոխվել Իտալիա


13:05 , 22 օգոստոս, 2015

Ezequiel+Lavezzi+El+Salvador+v+Argentina+tP9u1SMLGd4xԻտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կհամոզի ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էսեկյել Լավեսիին տեղափոխվել Իտալիա:

Ինչպես հաղորդում է Sport Mediaset–ը, իտալացի մասնագետն անձամբ կփորձի բանակցություններ վարել արգենտինացի հարձակվողի հետ:

Հաղորդվում է նաև, որ փարիզյան ակումբն ամեն կերպ կփորձի խոչընդոտել վերջինիս տեղափոխությունն Իտալիա: