12:10 , 22 օգոստոս, 2015
Մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ 182 մլրդ դոլար են կորցրել` համաշխարհային շուկաներում անկման պատճառով: Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները: 2014-ի սեպտեմբերից ի վեր դա ամենավատ արդյունքն է:
Միայն ուրբաթ օրվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն ընդհանուր առմամբ նվազել է 76 մլրդ դոլարով` ամերիկյան ֆոնդային ցուցանիշի`Standard & Poor’s-ի անկման ֆոնին:
Ամենամեծ կորուստները կրել է Ուորեն Բաֆեթը, որի ունեցվածքը նվազել է 3.6 մլրդ դոլարով: Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերը, որի գլխավոր բաժնետերը Բաֆեթն է, անկում են ապրել ավելի քան 5 տոկոսով:
Սակայն ըստ վերլուծաբանների` դրությունն աղետալի չէ: Ըստ նրանց` միլիարդատերերի համար 182 մլրդ դոլարն այնքան էլ զգալի թիվ չէ: