Ֆիզիկական վարժությունները կօգնեն ազատվել մրսածությունից


11:40 , 22 օգոստոս, 2015

7c3de6b0b8eadedb382aa5f3788ead66Ֆիզիկական վարժությունները օգնում են ազատվել մրսածությունից, հայտնում է direct-press.ru-ն:

Շրջակա միջավայրում գտնվող վիրուսները, որպես կանոն, ախտահարում են վերին շնչուղիները: Չնայած մենք մշտապես ենթարկվում ենք այդ վիրուսների ազդեցությանը, սակայն իմունային համակարգի վիճակից է կախված՝ մենք կհիվանդանա՞նք, թե՞ ոչ:

Իմունային համակարգի վրա վարժությունները կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Մեծ ծանրաբեռնվածությունները համակցվելով այնպիսի գենետիկական և արտաքի գործոնների հետ, ինչպիսիք են սթրեսը, վատ սնունդը և քնի պակասը, մեծացնում են հիվանդանալու ռիսկը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ են անում, օրինակ՝ ամենօրյա արագ քայլք, կարող են նվազեցնել վարակվելու վտանգը: Եվ հակառակը` երկար ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ընթացքում մարդկանց մեծ մասի հիվանդանալու հավանականությունը մեծանում է: