11:30 , 22 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Կանադացի գիտնականների խումբը կազմել է ամեաահեղ գիշատիչների վարկանշային աղյուսակը: rg.ru կայքը գրում է, որ գիտնականները վերլուծել են ցամաքային և ծովային գիշատիչների ավելի 2000 տեսակ: Նրանք եկել են եզրակացության, որ դրանցից ոչ մեկը գիշատչի հատկանիշներով չի կարող համեմատվել մարդու հետ: Վերջինին հետազոտողներն անվանել են գեր-գիշատիչ:
Նրանց կարծիքով, մարդու մեղքով անցած 500 տարում մեր մոլորակից անհետացել է կենդանիների 322 տեսակ: Նրանք ցույց են տվել, որ արջերը, առյուծներն ու գայլերը մարդու կողմից 9 անգամ ավելի շատ են սպանվում, քան միմյանց միջև բախումներից, իսկ ահա շնաձկները 14 անգամ ավելի հաճախ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ