Լավագույն նախաճաշը հնդկացորենի շիլան է


11:00 , 22 օգոստոս, 2015

grechechka_ocoltclgmgm-1Կանադայում դիետոլոգները կազմել են ամենաօգտակար շիլաների վարկանշային աղյուսակը` նախաճաշի համար: Առաջին տեղում է հայտնվել հնդկացորենի շիլան, սակայն այն պետք է լավ պատրաստել:

Որպեսզի շիլան պահպանի իր օգտակար հատկությունները, վիտամիններն ու հանքանյութերը, ջրի և սևաձավարի հատիկների հարաբերակցությունը պետք է կազմի 1:2: Ջրի եռալուց հետո այն պետք է եռա ևս 5 րոպե: Հետո պետք է աստիճանաբար կրակը նվազեցնել` եփվելու ավարտին հասցնելով ամենացածրին: