10:00 , 22 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը գովեստի խոսքեր է ասել իր թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Շատ ուրախ եմ, որ Մխիթարայնն ամռանը որոշեց մնալ «Բորուսիայում»: Նա հիանալի մարդ և արտակագ ֆուտբոլիստ է:
Նրա հետ խաղալն իսկական հաճույք է: Հենրիխն այնքան խելացի ֆուտբոլիստ է, որ յուրաքանչյուր խաղացող խաղադաշտում կարող է նրա հետ լեզու գտնել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում www.derwesten.de-ն: