Ֆրանսիան ահաբեկիչների համար մշտական թիրախի է վերածվել. Մարին Լե Պեն


09:30 , 22 օգոստոս, 2015

p6-lepen-a-20140701-870x566Ամստերդամ-Փարիզ գնացքում հրաձգությունից մի քանի ժամ անց «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ Ֆրանսիան ահաբեկիչների համար մշտական թիրախի է վերածվել: Այս մասին գրում է TASS-ը:

«Չարագործը, որը, համաձայն մամուլի հաղորդագրությունների, ծագումով Մարոկկոյից է, լրջորեն զինված է եղել: Դա վկայությունն է այն բանի, որ նա ձգտել է զանգվածային սպանդ իրականացնել: Ֆրանսիան այսուհետև մշտական թիրախ է գործող բարբարոս հանցագործների համար, ովքեր օգտվում են ԵՄ-ի և Շենգենյան գոտու ներսում բաց սահմաններից»,- ասել է նա:

Հրաձգության հետևանքով 3 մարդ է վիրավորվել: