09:10 , 22 օգոստոս, 2015
««Փարքինգ սիթի սերվիզը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը։ Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների։
Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակեւով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղից օգտվելու իրավունքը։ Էլ ինչո՞ւ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենան վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։