70% կուսակցականացված ուսանողություն ունենալը քարոզ չի, իսկ «Հակահարված»-ի գործողությունը քարո՞զ է


16:43 , 23 նոյեմբեր, 2012

Հարգելի քաղաքական հակառակորդներ ջան, խնդրում եմ թարգեք «Հակահարվածի» գործողությունները քննադատելը, ձեզ դնում եք անհարմար դրության մեջ: Ի՞նչ ասել է՝ քարոզչություն ուս. հաստատությունում, 70% կուսակցականացված ուսանողություն ունենալը ու ամեն օր այդ թիվը ավելացնելու վրա աշխատելը քարոզ չի, իսկ մտնել, կոչ անել, որ մարդկանց ինքնասիրությունն ու խիղճը զարթնի, քարոզչությո՞ւն է: Ի՞նչ ասել է՝ փողոցային խուլիգանական պահվածք, տղերքի գործողությունների մեջ որտե՞ղ դա տեսաք, փողոցային խուլիգանական պահվածքը այն է, երբ ուս. հաստատության դեկանը երիտասարդին դիմում ա «այ տղա»-ով: Ո՞րն է սադրելը, քաշքշուկի դրդելը, երբ քո ձեռքից բռնողին ասում ես՝ ձեռքս թող, թե երբ որ քո տարիքի երիտասարդը գալիս քեզ ասում ա՝ «Արա, հլը թափով հելար ստուց», հետո էլ քեզ խփում ա ու վրովդ ցուցմունք ա տալիս: Ձեր իսկ խոսքերով ասեմ՝ ո՞նց եք դուք ձեզ իրավունք վերապահում ասել, որ դա իրավախախտում էր, թողեք թող դրանով զբաղվեն ոստիկանությունը և քննիչները, և իրենք որոշեն՝ ում գործողությունն էր ավելի անօրինական...;) Ի՞նչ ասել է՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել առաջնահերթ պատմամշակութային արժեք դարձած շենքի նկատմամբ: Հիմա դա տեսնո՞ւմ եք, իսկ երբ ԵՊԲՀ-ի ռեկտորը այդ տարածքի նկուղային մասը հատկացրեց «ՍՄԱԿ»-ի համար, որը հետո դարձավ գիշերային ակումբ (չասեմ՝ ում համար, մեծերը կիմանան, թե ում էր դա պատկանում), դրա մեջ չկար անհարգալից վերաբերմունք ցուցաբերել առաջնահերթ պատմամշակութային արժեք դարձած շենքի նկատմամբ: 

Հ.Գ. Մատթէօս 7:3-5 «Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»...;)

Նավակ Ճոճողը