05:48 , 22 օգոստոս, 2015
Այս զվարճալի «կարմիր թութակը» ամեն երեկո սպասում է իր տիրոջը, հայտնում է from-ua.com-ը: Երբ վերջապես հայտնվում է սիրելի տերը, ամեն անգամ գունավոր ձկնիկը ուրախանում է, քանի որ շուտով կսկսեն քորել նրա կողքերը:
Դատելով հոլովակից՝ զվարճալի փոքրիկը իրոք հաճույք է ստանում այդպիսի վերաբերմունքից: Նա ինքնակամ լողում է տիրոջ ձեռքի մեջ, որպեսզի վերջինս շուտ սկսի իր երեկոյան մերսումը: