Հաղթանակի դեպքում Էրդողանը կթագավորի մասնատված և տրոհված Թուրքիայում


05:25 , 22 օգոստոս, 2015

Անորոշ է, թե վաղը ինչ իրավիճակ կստեղծվի Թուրքիայում, ինչպիսի սահմաններով այն կներկայանա աշխարհին, սակայն սա շատ քիչ է հուզում Էրդողանին, փոխարենը նա ամեն ինչ անում է, որ մնա սուլթան: Նա նշանակել է նոր ընտրություններ՝ քաջ գիտակցելով, որ ինքանավարություն հռչակած քաղաքներում, շրջաններում անհնար է անցկացնել ընտրություններ, իսկ եթե հրաշք կատարվի, և ընտրություն անցկացվի, ապա նա 100 տոկոս պարտություն կկրի: Այս ամենը նա գիտակցում է, նա փորձելու է այս շրջաններում ռազմական դրություն հայտարարել և ընտրության իրավունքից դուրս թողնել, այդ դեպքում Էրդողանի կուսակցությունը կտանի լիակատար հաղթանակ: Սակայն նա կթագավորի արդեն մասնատված և տրոհված Թուրքիայում...