04:50 , 22 օգոստոս, 2015
Մադամ Տյուսոյի թանգարանն առաջին անգամ այս աշնանը կներկայացնի բոլոր 007 գործակալներին: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը:
6 Ջեյմս Բոնդերին կարելի կլինի տեսնել հոկտեմբերի 17-ից: Ակցիան նվիրված է «007: Լուսապատկեր» ֆիլմի թողարկմանը:
Պարբերականն այս նախագիծը «ամբիցիոզ» է անվանում: Մասնավորապես, քանդակագործները հասանելիություն են ունեցել Ջեյմս Բոնդի դերակատարների կազմվածքներին, որպեսզի մեղրամոմե արձանները օրիգինալներին առավելագույնս նման ստացվեն: