Քաղաքացուն ապտակած ոստիկանին դատապարտողը պետք է դատապարտի նաև ոստիկանի վրա թքող քաղաքացուն


02:44 , 22 օգոստոս, 2015

Հանուն արդարության յուրաքանչյուր ոք, եթե որպես մարդ, որպես քաղաքական, հասարակական, մշակութային գործիչ դատապարտում է այն ոստիկանին, ով ապտակել է ՀՀ քաղաքացու, ապա նույն կերպ պետք է դատապարտի, երբ ՀՀ քաղաքացին թքում է ոստիկանի վրա, հայհոյում ու քաշքշում:

Եվ հանուն արդարության յուրաքանչյուր ոք` որպես մարդ, որպես քաղաքական, հասարակական, մշակութային գործիչ, եթե այս կամ այն անձին դատապարտում է արևմտամետ կամ ռուսամետ լինելու մեջ, ապա նախևառաջ պետք է դատապարտի այն մանդատավոր պատգամավորին, ով թուրքամտորեն ամռանը հանգստացել է Անթալիայում:

Ի վերջո, հանուն արդարության պետք է կամ օբյեկտիվ լինել ու միշտ դատապարտել, կամ էլ չդատապարտել միայն այն դեպքում, երբ անձնական շահերին չի խանգարում «դատապարտյալը»: