00:33 , 22 օգոստոս, 2015
Հյուսիսային Կորեան պատրաստ է Հարավային Կորեայի հետ լայնածավալ պատերազմի: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին:
«Մեր զինված ուժերը և ժողովուրդը պատրաստ են ոչ միայն պաշտպանության կամ վրեժի, նրանք պատրաստ են կյանքի գնով պաշտապնել իրենց հասարակարգը լայնածավալ պատերազմում»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Հյուսիսային և Հարավային Կորեան հրետանային հարվածներով են «փոխանակվել» ապառազմականացած գոտու արևմտյան մասում: