00:25 , 22 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
60 տարվա ամուսնական կյանքով ապրող Էնն և Քեն Ֆրեդրիքսները ամեն տարի իրենց ամուսնության տարեդարձը նշում են իրենց ամենաառաջին հարսանեկան տորթից համտեսելով:
ABC News-ը հայտնում է, որ արդեն 6 տասնամյակ է՝ Ֆլորիդայից այդ ամերիկացի զույգը ուտում է 60 տարի առաջ պատրաստված հարսանեկան տորթը: Տորթը թխել էր Էննի տատիկը 1955-ի օգոստոսի 19-ին:
Սև ալյուրից մրգային այդ կեքսը ժամանակին պատրաստվել էր երեք շերտով: Հարսանիքից հետո զույգը պահել է մի շերտը, և ամեն տարի դրա մի կտորը թաթախում է կոնյակով ու ուտում:
Ի դեպ, թխվածքը նրանք պահում են ոչ թե սառնարանում, այլ պահարանում` սովորական տուփի մեջ: 81-ամյա Էնն ասում է, թե համի կամ հոտի ոչ մի խնդիր չկա, ուղղակի մի քիչ չորացել է:
Համտեսից հետո հաջորդ` 61-րդ տարեդարձի համար ավանդաբար ևս մի կտոր թողել են:

.jpg)