Սաուդյան Արաբիան պատրաստվում է «արժութային պատերազմների»


00:17 , 22 օգոստոս, 2015

Սաուդյան Արաբիան պատրաստվում է «արժութային պատերազմների»Panorama.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիան պատրաստվում է «արժութային պատերազմների»: Այս մասին գրում է«Վեստի ֆինանս»-ը (Vestifinance.ru): 

Աղբյուրի փոխանցմամբ, Չինաստանի ազգային բանկի կողմից յուանի արժեզրկման որոշումը դոմինոյի էֆֆեկտով ազդեց զարգացող երկրների վրա, մասնավորապես ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում: 

Այսպես՝ Ղազախստանի կենտրոնական բանկը նախօրեին ստիպված էր թուլացնել իր արժույթի՝ տենգեի ինքնարժեքը շուրջ 23%-ով: 

Ըստ պարբերականի, նույն ճանապարհով կարող է գնալ նաև Սաուդյան Արաբիան: Չնայած նրան, որ երկիրը տիրապետում է նշանակալի արժութային պահուստների, ինչը թույլ է տալիս դիմակայել շուկայի որոշ խաղացողների չարաշահումների ճնշմանը, այդուամենայնիվ, երկրի արժույթը՝ ռիալը, ենթարկվում է որոշակի ճնշման: 

Աղբյուրի փոխանցմամբ, ներդրողները ակտիվորեն գնում են, այսպես կոչված, ֆորվարդներ, որոնց պայմանագրերը հնարավորություն են տալիս ապահովագրել արժույթի փլուզումից: Նման քայլով շուկայի խաղացողները փորձում են գումար վաստակել ռիալի փոխարժեքի հնարավոր անկման դեպքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ