Ֆոտոմոնտաժը, որում պատկերված է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանան թոռնուհու՝ Շառլոտայի հետ, բուռն քննարկումների առիթ է դարձել սոցկայքերում:
Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է Facebook-ում՝ օգոստոսի 4-ին և բազմաթիվ հավանություններ ու մեկնաբանություններ է հավաքել։ Ոմանք լուսանկարն անվանել են հուզիչ և գեղեցիկ, մյուսները՝ տհաճ և անճաշակ։